Ժամը 15:00-ի դրությամբ Ադրբեջանում քվեարկել է ընտրողների 58,05 տոկոսը. ԿԸՀ
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության նախնական արդյունքները՝ ժամը 15:00-ի դրությամբ, գրում է apa.az-ը:
ԿԸՀ-ի քարտուղարության «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ռուֆաթ Գյուլմամեդովի խոսքով՝ ժամը 15:00-ի դրությամբ արդեն քվեարկել է 2 987 213 ընտրող, ինչը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 58,05 տոկոսը:
Ադրբեջանում գործում է 5.492 ընտրատեղամաս՝ 125 ընտրատարածքներում: Ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը 5 մլն 145 հազ. 643 է:










