Ժամը 10:00-ի դրությամբ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մոտ 1 մլն մարդ է մասնակցել. ԿԸՀ

10:31 • 09.10.13

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցության նախնական տվյալները` ժամը 10։00-ի դրությամբ։

 

Ինչպես հայտնում է apa.az կայքը՝ ԿՀԸ-ի քարտուղարության տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ռուֆաթ Գյուլմամեդովին հղումով, մինչ նշված ժամն արդեն քվեարկել է 937.465 ընտրող՝ 18.2%-ը։


Ամենաբարձր ակտիվությունը գրանցվել է Գաբալայի ընտրատարածքում (24.72%)։

 

Ադրբեջանում այս տարի ընտրելու իրավունք ունի 5.145.643 մարդ։

 

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու, որոնցից հաղթանակի գլխավոր հավակնորդն է համարվում գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա հիմնական մրցակիցն է «Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Ջամիլ Հասանլին։