ԱՄՆ ԿՀՎ-ն վերադարձրել է աշխատակիցներին չվարձատրվող արձակուրդից

11:30 • 09.10.13

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանը հայտարարել է, որ աշխատակիցների մեծ մասը, որոնք մեկ շաբաթ առաջ արձակուրդ էին մեկնել ԱՄՆ կառավարության աշխատանքների դադարեցման պատճառով, վերադառնում են աշխատանքի, գրում է Взгляд-ը:

 

Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է, քանի որ այդ մասնագետների բացակայությունը վնաս էր հասցնում երկրի ազգային անվտանգությանը:

Նա նշել է, որ վարչության աշխատակիցների հարկադիր «արձակուրդները» վնաս էին հասցնում այնպիսի ոլորտներում, ինչպիսին է հետախուզական տեղեկությունների հավաքագրումը, արտասահմանում գաղտնի գործողությունները:

 

«Մասնագետների բացակայությունը կարող էր վտանգի տակ դնել մարդկանց կյանքը և խանգարել ԱՄՆ-ի սեփականության պաշտպանությունը»,-նշել է Բրենանը: Նա չի նշել, թե քանի աշխատակից է վերադառնալու իր պարտականություններին, սակայն ասել է, որ կազմում են վարչության անձնակազմի զգալի մասը: