Եգիպտոսում բախումների արդյունքում առնվազն՝ 65 մարդ է զոհվել

00:15 • 09.10.13

Եգիպտոսում անկարգությունների արդյունքում երկրում զոհվել է 65 մարդ, իսկ մոտ 400-ը տուժել են: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին, որոնք այս տեղեկատվությունն ստացել են Եգիպտոսի առողջապահության նախարարությունից:

Ըստ գերատեսչության տվյալների՝ զոհերի թիվը մեծ է Կահիրեում: Բազմաթիվ տուժածներ մինչև հիմա գտնվում են հիվանդանոցներում, որտեղ նրանց ցուցաբերվում է բժշկական օգնություն: Նրանց թվում կան ծանր վիճակում գտնվողներ:


Անցյալ կիրակի Կահիրեում և մի շարք այլ նահանգներում բազմիցս բախումներ են տեղի ունեցել պաշտոնանկ արված նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների և իրավապահների միջև: