Greenpeace-ի ղեկավարը Պուտինի հետ շտապ հանդիպում է խնդրել
Greenpeace բնապահպանական կազմակերպության գործադիր տնօրեն Կումի Նայդուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում առաջարկել է այցելել Ռուսաստան՝ ձերբակալված ակտիվիստների ազատ արձակման մասին պայմանավորվելու համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Greenpeace-ի տնօրենը նշել է, որ ոչ ինքը, ոչ կազմակերպության ակտիվիստներն իրենց օրենքից վեր չեն դասում, և խնդրել է Պուտինի հետ շտապ հանդիպում անցկացնել:
Ավելի վաղ 40-ից ավելի բնապահպանական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Վլադիմիր Պուտինին:
Բնապահպանները խնդրում են ազատ արձակել Greenpeace-ի ակտիվիստներին՝ պնդելով, որ կազմակերպության Arctic Sunrise նավով արշավի նպատակը եղել է հասարակության ուշադրության գրավումն Արկտիկայում բնապահպանական տեսանկյունից անընդունելի ծրագրերի իրականացման անթույլատրելիության վրա:










