Իրանի արտգործնախարարը վատացել է՝ կարդալով թերթում տպագրված հոդվածը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը դիմել է բժշկի՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցի մասին հոդվածը կարդալուց հետո, գրում է vesti.ru-ն:
Լրագրողները գրել են, որ իրանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, թե երկու երկրների առաջնորդների խոսակցությունն անտեղի է համարում, ինչը, նրա խոսքով, չի համապատասխանում իրականությանը: Կարդալով նյութը՝ նախարարը մեջքի սուր ցավեր է զգացել:










