Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի ուղղությամբ`ի պատասխան ականանետի կրակոցների

18:54 • 09.10.13

Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ` ի պատասխան ականանետից արձակված ռումբերի հարվածի, որի հետևանքով երկու իսրայելցի զինվոր թեթև վնասվածքներ են ստացել Գոլանի բարձունքներում, հայտնում է РИА Новости-ն` բանակի մամլո ծառայությանը հղումով:


Պատասխան կրակի նպատակակետն ու հետևանքները դեռևս հայտնի չեն:  Զինվորականների կարծիքով ականների նետումը հերթական անգամ պատահական է տեղի ունեցել Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև ռազմական գործողությունների հետևանքով:

 

Նախնական տվյալների համաձայն` իսրայելցի զինծառայողներից մեկը թեթևակի վիրավորվել է, իսկ երկրորդին բուժօգնություն է անհրաժեշտ եղել հոգեբանական շոկից դուրս գալու համար: