Լիվերպուլի իշխանություններն 2.35 մլն եվրո են ծախսել Beatles խմբին պատկանող ապրանքներ գնելու համար

21:54 • 09.10.13

Հետաքննություն է սկսվել Լիվերպուլի քաղաքային խորհրդի նկատմամբ, որը 2.35 միլիոն եվրո է ծախսել Beatles խմբի ապրանքները գնելու համար, հաղորդում է Euromag-ը:


Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ապրանքները, որոնք գնվել էին 2.35 միլիոն եվրոյով, իրականում արժեն ընդամենը 350.000 եվրո:


Պետության կողմից ֆինանսավորվող զբոսաշրջային ընկերությունը Լիվերպուլում հսկայական գումար է վճարել Ջոն Լենոնի 2 ակնոցների և Ջորջ Հարիսոնի առաջին կիթառի, ինչպես նաև 9 այլ ապրանքների համար: Ապրանքները գնահատվել էին դրանք վաճառել ցանկացող անձի բիզնես-գործընկերոջ կողմից, Սակայն այդ տեղեկությունները չեն տրամադրվել քաղաքային խորհրդին: 


Beatles-ի պատմության թանգարանը Լիվերպուլում բացվել է 1990 թվականին և այն տարեկան այցելում է մոտ 300.000 մարդ: