Առաջիկայում ևս երկու-երեք մարզպետի փոփոխություն է սպասվում
Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի փոփոխությանը Tert.am-ի տեղեկություններով հետևելու են Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզպետներ՝ Սարգիս Սահակյանի, Աշոտ Ղահրամանյանի և Կովալենկո Շահգալդյանի փոփոխությունները, թեև վերջինս մամուլում հերքել էր իր հրաժարականի մասին լուրը:
Tert.am-ի հարցին էլ , թե հնարավո՞ր է, որ հրաժարական տա Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հարցը լսելուց հետո նախ առաջարկեց կես ժամից զանգել, ապա՝ հարցը գրավոր ուղղել: «Գրավո՛ ր դիմեք»,- ասաց Սարգիս Սահակյանը և անջատեց հեռախոսը:
Ինչ վերաբերում է Արարատի նոր մարզպետի թեկնածությանը, ապա համառորեն շրջանառվում է Դաշնակցության քվոտայով գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի անունը:
Թեև կառավարության վաղվա նիստի օրակարգում մարզպետի նշանակման հարցը չկար:










