Եգիպտոսի նախկին նախագահը նոյեմբերին կկանգնի դատարանի առաջ
Եգիպտոսի տապալված իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսին, ով մեղադրվում է ցուցարարների սպանությանն աջակցելու համար, նոյեմբերի 4-ին կկանգնի դատարանի առաջ, հայտնում է Al Arabiya-ն։
Բացի Մուրսիից, դատարանի առաջ կկանգնի ևս 14 մարդ, ովքեր մեղադրվում են 2012թ. դեկտեմբերին նախագահական պալատի մոտ ցուցարարների սպանության համար։
Նախկին նախագահը ներկայում պահվում է անհայտ վայրում։
Նա իշխանությունից հեռացվել է այս տարվա հուլիսի 3-ին՝ նրա հրաժարականը պահանջող զանգվածային ցույցերի արդյունքում։ Մուրսիի պաշտոնանկությունից հետո նրան աջակցող իսլամիստների ու ընդդիմադիրների միջև բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։










