Նիդեռլանդները հրաժարվում է ներողություն խնդրել ՌԴ դիվանագետին ծեծի ենթարկելու համար
Հաագայում ռուս դիվանագետին ծեծի ենթարկելու պատճառով Ռուսաստանի և Նիդեռլանդների միջև առաջացած դիվանագիտական սկանդալը նոր մակարդակ է թևակոխել, հայտնում է Корреспондент-ը։
Նիդեռլանդները հրաժարվում է ներողություն խնդրել՝ պատճառաբանելով միջադեպի հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությամբ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 7-ին հայտնել էր Հոլանդիայում Ռուսաստանի դեսպանության աշխատակցի վրա հարձակման դեպքի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Հոլանդացի ոստիկանները ծեծի էին ենթարկել դիվանագետին ու տարել ոստիկանական բաժանմունք։










