Բարաք Օբաման ներողություն է խնդրել ամերիկացիներից

11:34 • 09.10.13

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներողություն է խնդրել ամերիկացիներից պետհաստատությունների ֆինանսավորման դադարեցման հետ կապված խնդիրների համար։ Ընդ որում՝ ճգնաժամի մեղքը նա բարդել է իր մրցակից հանրապետականների վրա, գրում է ДНИ.ru-ն։

 

«Ես գիտեմ, որ ամերիկացիները հոգնել են այս ամենից։ Ես ներողություն եմ խնդրում, որ դուք ստիպված եք սրա միջով անցնել։ Աստված վկա, ես նույնպես հոգնել եմ»,- ասել է նախագահը հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս։


Օբաման նաև պահանջել է հանրապետականներից «դադարեցնել սպառնալիքները» և քվեարկել նոր ֆինանսական տարվա բյուջեի օգտին։


«Պետք է վերացնել ընտանիքներին և բիզնեսին սպառնալը և աշխատանքի անցնել։ Բավական են արդարացումները, եկե´ք քվեարկենք Ներկայացուցիչների պալատում, եկե´ք վերջ դնենք այս ամենին հենց հիմա»,- ասել է Օբաման։