Ֆիլիպիններում 6 մարդ է մահացել առնետի մեզից առաջացած համաճարակից

13:11 • 09.10.13

Ֆիլիպիններում մանրէային համաճարակ է տարածվել, որի պատճառն առնետի մեզն է եղել և որից արդեն 6 մարդ է մահացել, հայտնում է France Presse-ը:

 

Ֆիլիպինների հյուսիսային շրջանում հեղեղումների ժամանակ առնետի մեզն աղտոտել է տեղի ջրերը: Տեղի հիվանդանոցներում իրարանցում է. դրանցում ավելի քան 130 մարդ կա` նույն վարակով:

 

Դրա ախտանիշներն ի հայտ են գալիս 30 օրվա ընթացքում: Վարակը հանգեցնում է երիկամի աշխատանքի խափանմանը, ինչից արդեն դիալիզի անհրաժեշտություն է զգացվում:

 

Անցած ամիս Ֆիլիպինների Օլոնգապո քաղաքում ջրհեղեղներ էին սկսվել, ինչի հետևանքով 30 մարդ էր զոհվել: