Սաակաշվիլիի թիմին մեղադրել են «Իմեդի» հեռուստաալիքը գաղտնի գնելու համար

14:10 • 09.10.13

Վրաստանի կառավարությունը մեղադրել է Միխեիլ Սաակաշվիլիի թիմին «Իմեդի» հեռուստաընկերությունը գաղտնի գնելու համար, գրում է lenta.ru-ն:

 

Ինչպես հաստատում է Վրաստանի արդարադատության նախարարությունը՝ գաղտնի համաձայնագիր է հայտնաբերվել երկրի նախկին իշխանությունների և հեռուստաընկերության հիմնադիր Բադրի Պատարկացիշվիլու միջև: Այդ համաձայնությամբ՝ գործարարի ընտանիքը հրաժարվել է մեդիառեսուրսի նկատմամբ իր իրավունքներից՝ 400 մլն դոլարի ակտիվների դիմաց:

 

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Պատարկացիշվիլու ժառանգներն իշխանությունների կողմից ճնշումների են ենթարկվել:

 

Պատարկացիշվիլու այրին հաստատել է, որ գաղտնի համաձայնությունը գոյություն է ունեցել և համաձայնվել է այն հրապարակել:

 

Ինչպես հաղորդում է apsny.ge-ն, այդ հարցով դատախազությունը հետաքննություն է անցկացնում: