Իսպանիայի լողափերից մեկում հայտնաբերվել են անհայտ հանգամանքներում սատկած 22 կետեր
Իսպանիայի իշխանությունները փորձում են պարզել, թե ինչու են երկար լողակներ ունեցող 22 կետերը հայտնվել Manon Beach լողափին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Գալիսիա նահանգի Լա Կորունիա քաղաքում ափ դուրս եկած 22 կետերից 11-ն անմիջապես սատկել է, իսկ մնացածները ավելի ուշ` չնայած Իսպանիայի Քաղաքացիական պաշտպանության աշխատակիցների և բնապահպանների ջանքերին:
Երկար լողակներով կետերի այս տեսակը, որը կոչվում է globicephala mela համարվում է մարդամոտ տեսակ և հայտնի է երկարաքիթ դելֆինների հետ շփումներով:
Լա Կորունիա քաղաքը տարածված զբոսաշրջային ուղղություն է և հայտնի է իր բնական կենդանական և բուսական աշխարհով: Այստեղ հաճախակի են կազմակերպվում կետերի ուսումնասիրությանը նվիրված տուրեր:












