Իսպանացիները ճանաչվել են ամենաթերուսները

12:37 • 09.10.13

Կրթական ձեռքբերումների գնահատման միջազգային ծրագրի շրջանակում անցկացված ուսումնասիրությունը բացահայտել է իսպանացիների թերությունները բազային հմտություններում, ինչպիսին են ընթերցանությունը և մաթեմատիկան, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալները ցույց են տվել իսպանացիների մոտ ընթերցանության հմտությունների ցածր մակարդակը. նրանք մյուս 23 զարգացած երկրների միջին ցուցանիշից ցածր միավորներ են հավաքել: Իսպանացիների՝ մաթեմատիկայի ցուցանիշները նույնպես հետ են մնում մյուս եվրոպական պետություններից:

 

Իսպանիայի և ամենաբարձր միավորներ հավաքած երկրների միջև տարբերությունը (Ֆինլանդիա, Հոլանդիա, Ճապոնիա, Շվեդիա, Ավստրալիա) ահռելի է. այդ երկրների դպրոցականները նույնպիսի արդյունքներ ունեն, ինչ որ Իսպանիայի բարձր կուրսերի ուսանողները:

 

Հարցումներին մասնակցել է տարբեր երկրների 16-65 տարեկան 166 հազար բնակիչ: