Սիրիայում պատանդ են վերցրել երկու ֆրանսիացի լրագրողի
Սիրիայում պատանդ են վերցրել Ֆրանսիայից երկու լրագրողի, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Le Monde-ին:
Պատանդ են դարձել Le Point-ի թղթակիցներ Նիկոլյա Էնանը և լուսանկարիչ Պյեր Տոռեսը:
Չի հաղորդվում, թե ով է լրագրողներին պատանդ վերցրել:
Սիրիայում, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում, արդեն պատանդ է գտնվում երկու ֆրանսիացի լրագրող՝ Դիդյե Ֆրանսուան և Էդուար Էլիան:










