Վաշինգտոնում ցույցի ժամանակ բերման են ենթարկվել կոնգրեսականներ

08:52 • 09.10.13

 


Վաշինգտոնում ութ
կոնգրեսականներ բերման են ենթարկվել ԱՄՆ-ում ներգաղթի բարեփոխումների կողմնակիցների անցկացրած հանրահավաքի ժամանակ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:


Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, երբ նրանք փակել են ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ փողոցի ճանապարհը:

 

Ընդհանուր առմամբ՝ ոստիկանությունը բերման է ենթարկել մի քանի տասնյակ մարդու:  Associated Press-ը նշում է առնվազն երկու հարյուր բերման ենթարկվածների մասին: Կազմակերպիչների խոսքով՝ հանրահավաքին մասնակցել է 10 հազար մարդ:


Բարեփոխումների
միջոցով նախատեսվում է ԱՄՆ-ում գտնվող ներգաղթյալներին օրինական կարգավիճակ տալ, այնուհետև՝ ԱՄՆ քաղաքացիություն: Եթե օրինագիծն ընդունվի, ԱՄՆ-ում իրենց կացությունը օրինականացնել կկարողանա մոտ 11 միլիոն մարդ: