Վիետնամում 2 տոննա փղոսկր են առգրավել
Վիետնամական Հայֆոն քաղաքի մաքսատունը հայտնաբերել է ապօրինի փղի ժանիքներով լցված կոնտեյներ: Թանկարժեք բեռը բերել էին Մալայզիայից և մտադիր էին ուղարկել Չինաստան, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով The Tuoi Tre-ին:
Սա արդեն փղոսկրի 2-րդ խոշոր խմբաքանակն է, որ հայտնաբերել է վիետնամական մաքսային ծառայությունը: Անցյալ ամիս սահմանին առգրավվել էր Տանզանիայից եկած 7 տոննա փղոսկր:
Փղոսկրը շատ տարածված է Ասիայում՝ դրանից պատրաստում են զարդեր և կահույք: Սև շուկայում 1 կգ փղոսկրը արժե մոտ 2.500 դոլար:










