Ռուսաստանում հակապուտինյան ակտիվիստին հոգեբուժարան են ուղարկել

10:25 • 09.10.13

Ռուսական դատարանը հրահանգել է հակապուտինյան գործչին հոգեբուժարան ուղարկել, հայտնում է BBC-ն:


Խոսքը Միխայիլ Կոսենկոյի մասին է, որը մեղադրվում է 2012-ի մայիսին` Պուտինի երդմնակալության արարողության շրջանում, ոստիկանության դեմ բռնություն ցուցաբերելու համար:

 

Իրավապաշտպան կազմակերպություններն արդեն քննադատել են Ռուսաստանին այս որոշման համար` նկատելով, որ դա հետդարձ է խորհրդային տխրահռչակ պրակտիկային, երբ այլախոհներին փակում էին հոգեբուժական հաստատություններում և այլևս բաց չէին թողնում: