Յակուտիայում ուսուցչուհին դատարանի առաջ կկանգնի՝ երեխաներին նոութբուքի լիցքավորման սարքի լարով ծեծելու համար

09:28 • 09.10.13

Յակուտիայում (ՌԴ) մի ուսուցչուհի, ում անունը չի հրապարակվում, դատարանի առաջ կկանգնի մանկական ճամբարի 19 սաներին նոութբուքի լիցքավորման սարքի լարով ծեծելու համար։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ շրջանային դատախազությանը հղումով, կինը սարքի լիցքավորման համար նախատեսված լարով 2-10 հարված է հասցրել 19 երեխաներից յուրաքանչյուրի հետույքին։ Այս գործողությունների արդյունքում տուժել է 14 տղա և 5 աղջիկ։

 

Պարզվել է, որ կինը պատժել է երեխաներին նրա համար, որ վերջիններս առանց թույլտվության վեցրել են իրենց նոութբուքերի լիցքավորման լարերը, որոնք ուսուցչուհին ավելի վաղ վերցրել էր նրանցից։