Հոգևորականի սպանության համար մեղադրվող ռուս օպերատորը կինոմրցանակի է ներկայացվել

14:22 • 10.10.13

Ռուս կինոօպերատոր Սերգեյ Պչելինցևը, ով մեղադրվում է քահանա Պավել Ադելգեյմի սպանության համար, ներկայացվել է «Դափնու ճյուղ» («Лавровая ветвь») կինոմրցանակի, գրում է lenta.ru-ն:


Պչելինցևը հաղթանակի է հավակնում «Լավագույնը մասնագիտության մեջ» անվանակարգում:

 

Այս տարի մրցանակները շնորհվելու են օպերատորներին: Մրցանակաբաշխության կայքում նշվում է, որ Պչելինցևը մրցանակի է ներկայացվել «Կատյա» ֆիլմում իր աշխատանքի համար: Հաղորդագրության մեջ ֆիլմի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

 

Պչելինցևն այժմ գտնվում է մեկուսարանում, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:
 

Ադելգեյմի սպանությունը տեղի էր ունեցել օգոստոսի 5-ին: