Բաշկիրիայում տղամարդը հարևանուհուն սպանել է իր բնակարանը պարբերաբար ջրելու համար
Բաշկիրիայում Սալավաթ քաղաքի 29-ամյա բնակիչը մեղադրվել է իր հարևանուհու սպանության համար, որի պատճառն իր բնակարան ջուր լցնելն է եղել, հայտնում է Regnum-ը:
Ըստ քննիչի` սեպտեմբերի 30-ին՝ կեսգիշերին մոտ, հարևանուհին հերթական անգամ ջրել է տակի հարևանի բնակարանը, ինչից հետո նա գնացել է հարևանուհու տուն և փայտյա աթոռով հարվածներ հասցրել 54-ամյա կնոջ գլխին: Մի քանի ժամ անց կինը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
Մեղադրյալը դրական նկարագիր ունի, մինչդեռ զոհը չարաշահել է ալկոհոլը:
Երիտասարդին անզգույշ սպանության մեղադրանք է ներկայացվել:










