Կամբոջայում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Կամբոջայում ջրհեղեղների հետևանքով 104 մարդ է զոհվել, հայտնում է gazeta.ru-ն` նշելով, որ ավելի վաղ նշվում էր 83 թիվը:
Ընդհանուր առմամբ ջրհեղեղից 1,5 մլն մարդ է տուժել, տարերային աղետը հետևանքներ է ունեցել Կամբոջայի 20 շրջաններում: Հարյուրավոր տներ են ավերվել, խափանվել է էլեկտրամատակարարումը:
Հեղեղված շրջաններում մարդկանց տարհանում են:
Ջրհեղեղը նաև 250 հազար հեկտար բրնձի պլանտացիա է ոչնչացրել և վնասել 100 կմ խոշոր ավտոճանապարհը:










