Չինաստանում մակակաների հարձակումից տուժածները փոխհատուցում կստանան
Չինական Հյուգա քաղաքի իշխանությունները փոխհատուցում կվճարեն 18 բնակիչների, ովքեր տուժել են մակականերից: Վայրի կապիկներից տուժածները կստանան մոտ 200 դոլարին համարժեք փոխհատուցում, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով BBC News-ին:
Մակականերին հաջողվել է որսալ միայն սեպտեմբերի 9-ին: Վայրի կապիկները մոտ 1 շաբաթ սարսափի մեջ էին պահում քաղաքը: Տուժածների թվում կար մի տղամարդ, ով մոտ 20 վերքեր էր ստացել ձեռքերի և ոտքերի վրա: Կապիկը հարձակվել էր նրա վրա, երբ վերջինս հեծանիվ էր քշում:
Կապիկներին որսալու գործողություններին մասնակցել է մոտ 2.500 մարդ: Նրանց հաջողվել է մակականերին շրջապատել մի դատարկ տան մեջ, ինչից հետո նոր կարողացել են որսալ նրանց: Դրանից հետո կապիկները քնեցվել են:










