Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել

18:31 • 10.10.13

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ երկու մարդ է մահացել MERS-CoV կորոնավիրուսից, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:

 

Կորոնավիրուսից երկու տղամարդ է մահացել՝ 55 և 78 տարեկան: Այս միջադեպից հետո թագավորությունում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 51-ի:

 

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ 2013-ին ավելի քան 800 հազար մուսուլմաններ ուխտագնացություն են իրականացնում դեպի Մեքքա: