Նորածնի սպանության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերել են Դավթաշենում

11:10 • 10.10.13

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 9-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Դավթաշենի 4-րդ թաղամասի 4 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Վարդուշ Ա.-ն։ 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, վերջինս հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի՝ մոր կողմից նորածին երեխայի սպանության մեղադրանքով: