Պետդեպարտամենտն ամերիկացիներին կոչ է արել պաշտպանել անձնական տվյալները Ռուսաստան այցելելիս

10:45 • 10.10.13

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ զգուշացնում է Ռուսաստան ուղևորվող ամերիկացիներին էլեկտրոնային կրիչների վրա տեղեկությունների պաշտպանության միջոցների մասին, գրում է vedomosti.ru-ն:

 

«Պետդեպարտամենտն անվտանգության գծով իր ներկայացուցիչների միջոցով մշտապես տեղեկություններ է փոխանակում մասնավոր հատվածի հետ տարբեր հարցերով: Մենք հաղորդագրություններ ենք ուղարկում, այդ թվում՝ կապված տեղեկատվական անվտանգության հետ»,- ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ մենկաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տվել Ռուսաստան մեկնելիս տանը թողնել սմարթֆոններն ու նոութբուքները:

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ հնարավոր է տվյալների գողություն, ինչ-որ էլեկտրոնային սարքեր կարող են ստուգվել և ուսումնասիրել: Բացի այդ, նա նշել է, որ Ռուսաստանի սահմանադրությունն իշխանություններին թույլ է տալիս հետևել էլեկտրոնային հաղորդակցություններին: