Արքայազն Հարին արաբերեն է խոսել և մեկ երեկոյի ընթացքում 1 մլն դոլար հավաքել՝ բարեգործության նպատակով

11:19 • 10.10.13

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին Դուբայում կայացած բարեգործական միջոցառման ժամանակ մեկ երեկոյի ընթացքում 1 մլն ԱՄՆ դոլար գումար է հավաքել իր բարեգործական հիմնադրամի կարիքների համար, հայտնում է Sky News-ը:

 

Դուբայի կենտրոնում հավաքվել է տեղի բարձրաշխարհիկ հասարակությունը, որի առաջ Հարին ելույթ է ունեցել արաբերենով: Նա վստահեցրել է, որ գումարները քամուն չեն տրվի, փոխարենը դրանցով նոր հնարավորություն կտրվի երեխաներին:

 

Հավաքված գումարով ՄԻԱՎ-վարակակիր երեխաների համար կենտրոն կկառուցվի Հարավային Աֆրիկայում` Լեսոտոյում:


Արքայազն Հարին Լեսոտոյի արքայազնի հետ համատեղ հանդիսանում է Sentable բարեգործական հիմնադրամի համահիմնադիրը: