«Ֆուկուսիմայում» ճառագայթումը ռեկորդային մակարդակի է հասել

12:19 • 10.10.13

Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանի շուրջ ճառագայթման մակարդակը 2011թ. մարտին տեղի ունեցած վթարից ի վեր հասել է ամենաբարձր մակարդակին, ինչի մասին վկայում են ատոմակայանի օպերատոր Tepco ընկերության  տվյալները։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով, ներկայում ցեզիումի մակարդակը ջրի 1 լիտրում կազմում է 1200 բեկկերել, մինչդեռ նորման 90 բեկկերելն է։ 

 

Նախօրեին ատոմակայանի աշխատակիցները պատահաբար հանել են այն խողովակը, որը ռեակտորից տեղափոխում է ռադիոակտիվ ջուրը. 6 մարդ ճառագայթման տակ է ընկել, սակայն բարեբախտաբար նրանք եղել են պաշտպանիչ հանդերձներով։