Մոսկվայում ծեծի են ենթարկել «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին
Լուսանկարում՝ Ահմեդ Եվլոևը
Անցած հանգստյան օրերին Մոսկվայի հյուսիս-արևմտյան շրջանում տեղի է ունեցել «գողական ռազբորկա», հայտնում է primecrime.ru կայքը։
Հունվարին սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կողմնակից 31-ամյա Գևորգ Գրիգորյանը, ով ավելի շատ հայտնի է Գևորիկ Նեֆտեկամսկի մականունով, ընկել է «փոսը», որը փորում էր մեկ ուրիշի համար, հայտնում է կայքը։
«Ռազբորկան» տեղի է ունեցել Գրիգորյանի ու Ահմեդ Եվլոևի հանցախմբի միջև։ Վերջինս ավելի մեծ թվով թիկնապահների ու հանցագործների հետ է ներկայացել, ինչի հետևանքով Գրիգորյանը գլխին շշով հարված է ստացել։
Ստորացված կողմը դեռևս որևէ արձագանք չի տվել տեղի ունեցածին։ Գրիգորյանի «գործընկերները» գտնում են, որ նա տուժել է սեփական անշրջահայացության պատճառով, քանի որ նման բան ծրագրավորելիս հարկավոր էր ավելի լավ մտածել սեփական անվտանգության մասին։
Կայքը հիշեցնում է, որ Բաշկիրիայի բնակիչ Գևորգ Գրիգորյանը «թագադրվել է» Դեդ Հասանի հանցախմբի կողմից անցած տարվա դեկտեմբերին։










