Հունաստանում անհայտ անձինք հրդեհել են Առևտրային նավատորմի նախարարի գրասենյակը

01:22 • 10.10.13

Անհայտ մարդիկ չորեքշաբթի երեկոյան Աթենքում հրդեհել են Առևտրային նավատորմի նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսի գրասենյակը: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան, հաղորդում է Росбалт-ը՝ հղում կատարելով Skai հեռուստաալիքին:


Ժամը 21:00-ի սահմաններում դիմակավոր մարդիկ ներխուժել են շենքի առաջին հարկ, որտեղ գտնվում է նախարարի գրասենյակը, բեզնին են լցրել և այրել են այն: Դրանից առաջ հարձակվողները շենքից բաց էին թողել 2 աշխատակիցներին:


Ոստիկանությունը որոնում է հանցագործներին: