Սաակաշվիլին պետական բարձրագույն պարգև է հանձնել Պուտինի նախկին խորհրդականին
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պետական բարձրագույն պարգև՝ Սուրբ Գեորգիի անվան հաղթանակի շքանշան է շնորհել Ռուսաստանի նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական Անդրեյ Իլարիոնովին, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Новости-Грузия» կայքը։
Երկրի նախագահն Իլարիոնովին անվանել է «Ռուսաստանի մեծ հայրենասեր» և ընդգծել, որ նա «հսկայական ներդրում է ունեցել 2008թ. ռուս-վրացական պատերազմի հիմքերի ուսումնասիրման հարցում»։
Իլարիոնովն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին և նշել, որ Հաղթանակի շքանշանը հանձնվել է ոչ միայն իրեն, այլև «ողջ ռուս ժողովրդին, որը եղել և շարունակում է մնալ վրացիների բարեկամը»։
Քաղաքական գործիչն ընդգծել է նաև վրացական ներկայիս ղեկավարության հաջողությունները։










