Չեխական մամուլը նախագահի աղջկան մեղադրել է պոռնոերեկույթի մասնակցելու համար

11:30 • 10.10.13

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի դուստրը` Կատերժինան, սկանդալի հերոսուհի է դարձել, որը շահարկում է չեխական մամուլը:

 

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` երկրի առաջին դուստր հռչակված 19-ամյա Կատերժինան անցած աշուն մի քանի ընկերուհիների հետ ներկա է եղել պոռնոերեկույթի. տեղի ակումբներից մեկում պոռնոդերասանները մերկապար են ցուցադրել` սեռական գործողության իմիտացիայով:

 

Լուսանկարներից մեկում պատկերված է ծխախոտով աղջիկ, որը շատ նման է նախագահի դստերը: Նա պոռնոդերասաններին շատ մոտ է կանգնած:

 

Երիտասարդ շիկահերը հասցրել է հերքել մեղադրանքները: Իսկ նրա հայրիկի գրասենյակից հայտնել են, որ կպարզեն, թե դա ինչ կեղծարարություն է: