Լիբիայի վարչապետին բերման են ենթարկել, և ոչ առևանգել
Լիբիայի ներքին գործերի նախարարության հանցավորության դեմ պայքարի վարչությունը հաստատել է, որ երկրի ժամանակավոր կառավարության նախագահ Ալի Զեյդանին գրոհայինները չեն առևանգել, այլ բերման են ենթարկել վարչության աշխատակիցները, գրում է Взгляд-ը:
«Ալի Զեյդանը բերման է ենթարկվել վարչության կողմից, այլ չի առևանգվել»,- հայտնել են ներքին գործերի նախարարությունից:
Լիբիայի գլխավոր դատախազը հայտնել է, որ Զեյդանին բերման ենթարկելու հրահանգ չի տվել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ առավոտյան Տրիպոլիի հյուրանոցի իր սենյակից զինված մարդիկ առևանգել են Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանին:
Այնուհետ հայտնի էր դարձել, որ զինված մարդիկ առևանգել են նաև Լիբիայի ֆինանսների նախարար Աբդել Քարիմ էլ-Քիլյանիին:










