Առևանգվել է Լիբիայի վարչապետը

09:03 • 10.10.13

Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանն առևանգվել է անհայտ զինված անձանց կողմից։

 

Ականատեսների վկայությամբ՝ վարչապետին դուրս են բերել Տրիպոլիի հյուրանոցի շենքից, որտեղ գտնվում է նրա շտաբ-բնակարանը և տարել ավտոմեքենայով, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

 

Առևանգման համար պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել, ոչ մի պահանջ գրոհայինները չեն ներկայացրել։