Մոսկվա է ժամանել Էդվարդ Սնոուդենի հայրը

09:34 • 10.10.13

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը` Լոն Սնոուդենը, ժամանել է Մոսկվա, հայտնում է «Կոմերսանտը»:

 

Նա պետք է որդու հետ քննարկի Ռուսաստանում աշխատանքի տեղավորվելու հարցը, ինչպես նաև այն` կմնա Սնոուդենը Ռուսաստանում, թե ոչ:

 

Լոն Սնոուդենն ասել է, որ մինչև հիմա իր որդին ապրել է նախկինում ունեցած փողով, ինչը բավարար չէ կենցաղային առումով առավել որակյալ կյանքի համար:

 

Նա կարծիք է հայտնել, թե հազիվ թե իր որդին երբևէ ԱՄՆ վերադառնա, նշել է, որ մինչև Ռուսաստան գալը որդու հետ շփվել է ինտերնետով` պաշտպանված կայքով: