ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան վերսկսել են համատեղ զորավարժությունները

09:58 • 10.10.13

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան այսօր վերսկսել են ծովում համատեղ զորավարժությունների անցկացումը, որը դադարեցվել էր «Դավաս» թայֆունի պատճառով, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

 

Զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 11-ին: Մասնակիցները որոնողափրկարարական գործողություններ են մշակում:

 

Այս միջոցառման համար Հարավային Կորեա էր բերվել ԱՄՆ-ի յոթերորդ նավատորմի հարվածային ավիակիր խումբը` «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի գլխավորությամբ, որը մտել է Պուսանի նավահանգիստ:

 

Ավիակրի ժամանումը և առհասարակ զինավարժությունները լարվածություն էին ստեղծել տարածաշրջանում. Հյուսիսային Կորեայի զինուժը պատրաստվածության էր բերվել, Փհենյանը քննադատել էր միջոցառումը: