Մահացել է ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը

13:45 • 10.10.13

Յոթանասունյոթ տարեկանում այս գիշեր մահացել է Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Օրեր առաջ Մարթենսը ժամանակավորապես վայր էր դրել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահի իր լիազորությունները՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

 

Արդյունքում՝ նրա պաշտոնը փոխանցվել է Եվրախորհրդարանում ԵԺԿ խմբակցության առաջնորդ, ֆրանսիացի Ժոզեֆ Դոլին:

 

Մարթենսը Բելգիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1979-1992 թվականները: Բելգիական ԶԼՄ-ների տվյալներով՝ օգոստոսի վերջին քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր մեկ շաբաթով՝ արյան մակարդման խնդիրների պատճառով: