Լոտար Մատեուսին սխալմամբ մահացած են համարել
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղերի թվով ռեկորդակիր Լոտար Մատեուսին սխալմամբ մահացած են ճանաչել: «Մահացել է» դրոշմակնիքը դրվել է Մյունխենի դատարանի նամակի վրա, երբ Մատեուսին չեն կարողացել գտնել Գերմանիայում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Der Spiegel-ին:
Դատարանի նամակը վերաբերում էր Մատեուսի՝ իր նախկին կնոջը վճարվող ալիմենտներին:
52-ամյա Մատեուսը չափազանց դժգոհ է տեղի ունեցածից: Նա հայտարարել է, որ իրեն դժվար չէ գտնելը: Բացի այդ, Մատեուսը նշել է, որ նա հաճախակի է հայտնվում հեռուստաեթերում, և յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ նա ողջ է:
Ինչպես նշում է թերթը, նամակը, այնուամենայնիվ, հաջողվել է հասցնել Մատեուսին: Փաստաթուղթը նրան են փոխանցել Մագդեբուրգում, որտեղ Մատեուսը մասնակցում էր բարեգործական խաղի:










