Հնդկաստանում գործ են հարուցել «Միսս տիեզերքի» դեմ՝ Թաջ-Մահալի մոտ լուսանկարվելու համար
Հնդկական Ագրա քաղաքի ոստիկանությունը գործ է հարուցել «Միսս Տիեզերք-2012»-ի՝ ամերիկուհի Օլիվիա Կալպոյի դեմ այն բանի համար, որ նա առանց թույլտվության գովազդային լուսանկարներ է կատարել հանրահայտ Թաջ-Մահալ դամբարանի մոտ, հաղորդում է Риа Новости-ն:
Տեղական NDTV հեռուստաալիքըը հաղորդել է, որ կիրակի օրը Կալպոն լուսանկարվել է դամաբարանի առաջ գտնվող «Դիանայի նստարան» վրա և կոշիկներ է գովազդել:
«Կան խիստ օրենքներ, որոնք արգելում են ցանկացած գովազդ կամ գովազդային գործունեություն Թաջ-Մահալում, լուսանկարումը կատարվել է առանց նախնական թույլտվության»,-հայտարարել է Հնդկաստանի Հնագիտական վարչության աշխատակից Պատակը:
Բացի այդ աղջիկը կոշիկները տեղադրել է նստարանի վրա, ինչն արգելված է վարչության կողմից: Մեղադրանքները հաստատվելու դեպքում Կալպոն ստիպված կլինի տուգանք վճարել:










