Պակիստանում կրկին ձերբակալել են նախկին նախագահ Մուշարաֆին
Պակիստանում կրկնակի անգամ ձերբակալվել է երկրի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը, հայտնում է Газета.Ru-ն՝ Reuters-ին հղումով:
Նախօրեին Պակիստանի գերագույն դատարանը ազատ էր արձակել Մուշարաֆին գրավի դիմաց:
2013-ի մարտին Մուշարաֆին ձերբակալել էին՝ մեղադրելով նրան իշխանության զավթման, պետական դավաճանության, Պակիստանի Գերագույն դատարանի անօրինական լուծարման և արդարադատական պատիժներ հայտարարելու համար:
Ավելի ուշ Մուշարաֆին մեղադրել էին նաև Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության գործում:










