Նորզելանդացիներն օրինականացրել են իրենց գլխավոր կղզիների անվանումները
Նոր Զելանդիայի կառավարությունը պաշտոնապես օրինականացրել է երկրի երկու գլխավոր կղզիների անգլալեզու անվանումները՝ Հյուսիսային (North Island) և Հարավային (South Island), որոնք մինչ այժմ օգտագործվում էին ոչ պաշտոնապես, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով երկրի կառավարության կայքը։
Որպես այլընտրանք՝ կարելի է օգտագործել նաև այս կղզիների անվանումները մաորի լեզվով, որը երկրի 2-րդ պաշտոնական լեզուն է։ Հյուսիսային կղզին կարելի է անվանել նաև Տե Իկա ա Մաուի (թարգմ.՝ Մաուի ձուկ), իսկ Հարավային կղզին՝ Տե Վաի պոունամու (թարգմ.՝ Կանաչ քարի ջուրը)։
Նոր Զելանդիայի գլխավոր կղզիների անվանումներին պաշտոնական կարգավիճակ շնորհելու որոշումը կայացվել է Նորզելանդական աշխարհագրական միության խորհրդով։










