Նուբարաշենում ցմահ դատապարտյալը կարել է իր բերանը

17:40 • 10.10.13

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Այս մասին տեղեկացնում է լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայքը։ 

Հիշեցնենք, ամիսներ առաջ դատապարտյալը ևս մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից:

Ցմահ դատապարտյալները վերջին տարիներին ամբողջությամբ հայտնվել են մեկուսացման մեջ.կտրված է նրանց կապը հանրության ու լրատվամիջոցների հետ: Միակ հստակ տեղեկությունը, որ հանրությունը ստանում է ցմահ դատապարտյալների մասին, դա նրանց շարքերից աստիճանաբար հեռացող մահվան դեպքերով կոնկրետ անձինք են:

Մանրամասներն՝ այստեղ։