ԱՄՆ-ում դատարանը մերժել է Բարաք Օբամայի դեմ չինական ընկերության հայցը
Ամերիկյան դատարանը չորեքշաբթի օրը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ չինական Ralls Corp. ընկերության հայցը, որով ընկերությանը ղեկավարությունը մեղադրել է Օբամային Օրեգոն նահանգում հողմակայաններ կառուցելու անօրինական արգելքի սահմանելու մեջ:
2012 թվականին արգելելով կայանների կառուցումը՝ Օբաման նշել էր, որ ընկերության տվյալ նախագիծը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը: Բացի այդ, Օբաման պարտադրել է Ralls-ին վաճառել այն չորս հողատարածքները, որոնց վրա նախատեսում էր կառուցել հողմակայանները:
Ընկերությունում պնդում են, որ Օբաման կայացրել է այդ որոշումը, քանի որ տարածքը, որտեղ նախատեսվում էր կառուցել կայանը, գտնվում էր ամերիկյան ռազմական բազայի մոտ, որտեղ կատարվում էին նոր անօդաչու սարքերի ռազմական փորձարկումներ:
Մասնագետների պնդմամբ՝ ԱՄՆ նախագահի դեմ նման դատական գործը իր տեսակի մեջ առաջինն է, իսկ ԱՄՆ նախագահը ազգային անվտանգության պատճառով արգելել է կոմերցիոն գործունեությունը միայն 1990 թվականին:










