Մեծ Բրիտանիայում տները սկսել են վաճառել 1 ֆունտով
Մեծ Բրիտանիայում մեկնարկել է «Տուն՝ 1 ֆունտի դիմաց» ծրագիրը, և անգլիական Լիվերպուլը դարձել է առաջին քաղաքը, որի քաղաքապետ Ջո Անդերսոնը 1.4 եվրո գումարի դիմաց առաջին գնորդին է հանձնել տան բանալիները։
Ինչպես նշում է Euromag-ը, այսպիսով՝ բրիտանական իշխանությունները ցանկանում են աշխուժացնել կյանքն ամայացած բնակավայրերում, ինչպես նաև կրճատել վթարային վիճակում գտնվող անշարժ գույքի թիվը։
Մեկ ֆունտանոց տան առաջին գնորդը՝ 48-ամյա տաքսու վարորդ Ջայալ Մեդեն, այժմ պարտավար է 12 ամսվա ընթացքում վերանորոգել դատարկ տունը, որպեսզի անշարժ գույքը համապատասխանի քաղաքային պահանջներին։ Միայն այդ դեպքում տղամարդը կկարողանա իր ընտանիքով վերջնականապես նոր տուն տեղափոխվել։
Նախնական ծրագրի շրջանակներում վաճառքի է հանվել ընդամենը 20 տուն, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա Լիվերպուլի բնակիչները հնարավորություն կունենան ընդամենը 1 ֆունտ ստեռլինգով ևս հազար տուն գնել։
Նախագիծը չի սահմանափակվում միայն Լիվերպուլով և իրականացվելու է նաև մյուս քաղաքներում։










