Պարսից ծոցի երկրներ այցելողների համար կարող են պարտադիր «գեյ-թեստեր» կիրառվել

01:01 • 10.10.13

Քուվեյթը և Պարսից ծոցի այլ երկրներ կարող են կիրառել «գեյ-թեստեր» բոլոր նրանց համար, ովքեր փորձում են անցնել իրենց սահմանը: Երկիր մուտք գործող քաղաքացիների համար առաջարկվում է անցկացնել հատուկ բժշկական ստուգում, որը կպարզի սեռական կողմնորոշումը, հաղորդում է Вести.ru-ն:


Քուվեյթի օդանավակայաններում նման ստուգումների կիրառման մասին հայտարարել է Քուվեյթի Առողջապահության նախարարության հասարակական առողջապահության դեպարտամենտի ղեկավարը: Այն քաղաքացիները, որոնք կճանաչվեն որպես համասեռամոլներ, չեն կարողանա մուտք գործել Պարսից ծոցի երկրներ: Սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի հետազոտություններ պետք է անցնեն մարդիկ «գեյ-թեստի» շրջանակներում:


Համասեռամոլությունն արգելված է աշխարհի 78 երկրներում, իսկ 5-ում համասեռամոլները դատապարտվում են մահապատժի: Ըստ Daily Mail-ի, 1979 թվականից միայն Իրանում մահապատժի է ենթարկվել համասեռամոլության մեջ մեղադրվող 4.000 մարդ: