Քրեակատարողական հիմնարկներից այսօր ժամը 21:00-ի դրությամբ ազատ են արձակվել 70 դատապարտյալներ
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 70 դատապարտյալներ:
«Արթիկ» ՔԿՀ - 1,
«Էրեբունի» ՔԿՀ - 44,
«Կոշ» ՔԿՀ - 5,
«Վարդաշեն» ՔԿՀ - 6,
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ - 4,
«Սևան» ՔԿՀ - 2,
«Աբովյան» ՔԿՀ - 5, (կին դատապարտյալ)
«Հրազդան» ՔԿՀ - 3,
Համաներման կիրառմամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից առ այսօր ազատ են արձակվել 462 դատապարտյալներ:










