Ադրբեջանը թուրք գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

10:36 • 10.10.13

Ադրբեջանի իրավապահ մարմինները թուրք գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել, այդ մասին տեղեկությունը տեղադրված է Ինտերպոլի կայքում, գրում է apa.az-ը:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայի 57-ամյա քաղաքացի Մուզաֆար Քուշդիլը մեղադրվում է խարդախության համար: Քուշդիլն Ադրբեջանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

Ընթացիկ տարում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ևս մի քանի թուրք գործարարների նկատմամբ:

 

Նրանք մեղադրվում են խարդախության և հարկերից խուսափելու համար: