ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պետի տեղակալը մոլախաղի պատճառով զրկվել է պաշտոնից
ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պետի տեղակալ Թիմ Ջարդինան, ով պատասխանատու էր միջուկային ուժերի համար, մոլախաղի պատճառով ազատվել է պաշտոնից, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Ջարդինային հեռացնելու պատճառը դարձել է իրականացվող հետաքննությունը. ծովակալի տեղակալին կասկածում են Այովա նահանգի կազինոներից մեկում խաղի ժամանակ ընդհանուր 1,5 հազար դոլար արժողությամբ կեղծ խաղաքարեր օգտագործելու մեջ: Ջարդինայի կոչումն իջեցվել է փոխծովակալի:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ ռազմավարական հրամանատարության պետի տեղակալի պաշտոնից հեռացումը աննախադեպ իրադարձություն է այդ կառույցի պատմության մեջ: Ջարդինայի հեռացման թույլտվությունը տվել է ինքը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:










